Արդեն հայտնել էինք, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել է ձորակում։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած դիմել է «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ (Դիլիջանի «Տավուշ Բժշկական Կենտրոն»։ Նրանցից 3-ի մոտ ախտորոշվել է ոսկրերի կոտրվածք, մնացած 8-ի մոտ կան սալջարդեր և թեթև քերծվածքներ։ Բոլորը ստացել են համապատասխան ամբուլատոր օգնություն։
Գառնիի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանն էլ հայտնել էր, որ մեքենան անսարք է եղել: