ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սեւան» հայկական մշակութային տանը նախօրեին կայացել է հանդիպում-քննարկում: ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանդիպմանը մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները /ավելի քան հիսուն ՌԴ քաղաքացի/, նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ եւ Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանը:
Հանդիպմանը օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում։ Հանդիպման արդյունքում որոշվել է ձեւավորել նախաձեռնող խումբ եւ ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ եւ հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։ Իրավիճակի շուրջ հետագա զարգացումների վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Սոչիի միջազգային օդանավակայանի հայազգի աշխատակիցները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ իրենց աշխատանքից ազատում են ազգային հատկանիշով պայմանավորված։