ArmLur լրատվականը եղել է Տավուշի մարզի Իջեւան քաղաքում ու զրուցել տեղի բնակիչների հետ: Մենք փորձել ենք բնակիչներից պարզել, թե ինչո՞ւ հուլիսին իջևանցիները փակեցին միջպետական ճանապարհը՝ պահանջելով թույլ տալ շարունակել անտառներից ապօրինի կերպով փայտանյութ դուրս հանելը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իջևանում փայտի առուվաճառքով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ էին հայտնվել: Ճանապարհը փակողները պահանջում էին հանդիպում այն անձանց հետ, ովքեր հրաման էին տվել թույլ չտալ անտառից փայտ հանել: Արդյունքում տեղի ունեցավ բախում ոստիկանների և ցուցարարների միջև։
Հարցման արդյունքների մասին` ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան
Տավուշի մարզ