
Օգոստոսի 4-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նորաբաց գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել` 20:30-ին:
Այրվել են վագոն-տնակն ամբողջությամբ (մոտ 18 քմ) և մոտ 3000 քմ խոտածածկույթ: