Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2-ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել քրեական գործեր քննող դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին։
Մկրտչյանը դատարանի նախագահ է ընտրվել միաձայն։
Դատավոր Արթուր Մկրտչյանը քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործը՝ բավարարելով ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին։