Սևանի ափին յոթ օր շարունակ տեղի ունեցող ամենամյա վրանային «ՍևանՍտարտափՍամմիթ»-ը, որին մասնակցում էին 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից, ամփոփեց իր արդյունքները։
Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած ձեռներեցներ և առաջնորդներ։ Սամմիթը հյուրընկալել էր հայտնի փորձագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների, որոնց թվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապի միջոցով «Սևանստարտափսամմիթ»-ի մասնակիցներին ողջունել էրնաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է և հանձնվում է նաև Հանրապետության նախագահի մրցանակ։
Այս տարի «ՍևանՍտարտափՍամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցում էին 100000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։Ինչպես նաև նախատեսված էր 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ՝ 2 կամ 3 ստարտափներիմիջև բաշխելու համար։
Նշենք, որ Հայաստանում Beeline-ը նույնպես նախատեսել էր մրցանակ․ ընտրված ForgeFictionև Eventor թիմերըBeelineստարտափինկուբատորում առանց մրցույթի ինկուբացիոն շրջափուլ կանցնեն:
Փակման արարողությանը ամփոփվեցին starter և booster ծրագրերի արդյունքները և հրապարակվեցին հաղթողների անունները:
Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող ևստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթող ճանաչվեց Thermoscan-ը, որն ինֆրակարմիր կամերայի օգնությամբ կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված ռիսկերը հայտնաբերելու համար ստեղծված բջջային հավելված է:
Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ, և հաղթող ճանաչվեց Soraytec-ը, որը ստեղծում է հոսանքի լարումը չափող խելացի սարք:
«Հայաստանում Beeline-ը շատ ակտիվ է մասնակցում «Սևանստարտափսամմիթին», այդ թվում նաև մեր փորձագետներով, ստարտափինկուբատորով: Եվ դա պատահական չէ, քանի որ մենք իսկապես մեզ համարում ենք Հայաստանում ստարտափէկոհամակարգի մաս ու ցանկանում ենք, որ երիտասարդները մեր երկրում կարողանան հեշտ ու արագ հիմնել իրենց ստարտափները, ներդրումներ ստանալ, աճել ու զարգանալ», – նշեց Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:
«Այս շաբաթը լի էր ձեռքբերումներով և փորձություններով։ Չնայած նրան, որ Սամմիթն ավարտվեց, դեռ շատ անելիքներ կան և հույս ունենք, որ բոլորդ կրկին կվերադառնաքՍամմիթ և կօգնեք մեզ դառնալ ավելի լավը», – ասաց ՍիսայդՍտարտափՍամմիթիհամահիմնադիր Հակոբ Հակոբյանը:
«ՍևանՍտարտափՍամմիթ»-ը վրանայինստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար:
Նշենք, որ Beeline-ը միջոցառման ռազմավարական գործընկերն է և արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի աջակից։
Սևան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «ԳրանատուսՎենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է: