
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»:
Մեկ այլ որոշմամբ վարչապետը Կիրակոսյանին նշանակել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ: «Ղեկավարվելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ»: