ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։
«Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է/եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել»,- հայտարարել է Մարուքյանը:
Սիրելի՛ քաղաքացիներ,Գրությամբ դիմել եմ վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի…
Gepostet von Edmon Marukyan am Montag, 5. August 2019