ԱԱԾ-ն գլխավոր դատախազության հին կադրերից մեկի աշխատասենյակում խուզարկություն է իրականացրել. ով է նա և ինչով է հայտնի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազի աշխատասենյակում խուզարկություն է իրականացրել:

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազի առնչությամբ գործից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ.Կ-ն նույն ինքը Լեւոն Կարապետյանն է, որը ՀՀ գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչություն ավագ դատախազն է եւ ՀՀ գլխավոր դատախազության բավականին հին կադրերից է, որը, դատախազությունում տարածված լուրերի համաձայն, առաջիկայում թոշակի պետք է գնար:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` մինչեւ Լեւոն Կարապետյանին ձերբակալելը ԱԱԾ երկու քննիչ նրա հետ միասին գնացել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ ավագ դատախաղ Լեւոն Կարապետյանի ներկայությամբ խուզարկել են վերջինիս աշխատասենյակը եւ այլ քննչական գործողություններ իրականացրել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս