ՖՈՏՈ. Սենսացիոն մենամարտեր են լինելու. Վարդան Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հոկտեմբերին Հայաստանում կկայանա «Միքս Ֆայթ 44» խառը մենամարտերի մրցաշարը: Այս մրցաշարին կմասնակցի նաեւ մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյանը: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հենց Վարդան Մնացականյանի հետ:

-Ինչպե՞ս են ընթանում մրցաշարի կազմակերպչական աշխատանքները,որտե՞ղ են կայանալու մենամարտերը:

-Հիմա աշխատում ենք «Միքս Ֆայթ» 43 եւ 44 մրցաշարերի վրա: Առաջինը կկայանա Իսպանիայի Վալենսիա քաղաքում սեպտեմբերին: Հայաստանում կայանալիք մրցաշարը տեղի կունենա հոկտեմբեր ամսին, սակայն հստակ օրը եւ վայրը դեռեւս ասել չեմ կարող: Միայն կարող եմ ասել, որ մեծ շոու է լինելու:

-Դուք հայտարարել եք տարածել, որ հոկտեմբերին անցկացնելու եք Ձեր վերջին մենամարտը: Կմանրամասնե՞ք մի փոքր այդ մենամարտի մասին:

-Ես վերջին անգամ ռինգում եղել եմ 3 տարի առաջ եւ հիմա շատ եմ ցանկանում կարիերաս ավարտել` մենամարտելով հայրենի հողի վրա: Մրցակցիս անունը դեռեւս պարզ չէ, իսկ մարզումներս կանցկացնեմ Հայաստանում եւ Իսպանիայում:

-Հնարավո՞ր է մրցաշարը չսահմանափակվի միայն տղամարդկանց մենամարտերով:

-Այո: Կլինեն նաեւ կանանց մենամարտեր: Սա սպորտ է, եւ այստեղ չի գործումոչ մի խտրականություն:

-Ի՞նչ նոր անակնկալներ են սպասվում խառը մենամարտերի երկրպագուներին:

-Արդեն կնքել ենք պայմանագրեր տարբեր մարզիկների հետ: Շուտով կհայտարարենք անունները: Կարող եմ ասել, որ մեծ շոու է լինելու, եւ մրցաշարին կմասնակցի նաեւ 210կգ քաշային Ֆրեդի Ռանկինգը, որնավելի հայտնի է El Gigante մականվամբ:Նա 27 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Ֆրեդիի մրցակիցը կլինի հայազգի Արման Սահակյանը (85կգ):

– «Ժողովուրդ» օրաթերթին տված նախկին հարցազրույցներից մեկումնշել էիք, որ հնարավոր է «Միքս Ֆայթ 44»-ին որպեսհյուր Հայաստան ժամանի իսպանական Լա Լիգայում հանդես եկող հայտնի ֆուտբոլիստներից մեկը: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին:

-Այդ մասին պարզ կդառնա ավելի ուշ: Ես զրուցել եմ տնօրենիհետ, սակայն հստակ ոչինչ ասել չեմ կարող: Դա կախված է նաեւ նրանց խաղային օրացույցից:

-Կա՞ հնարավորություն, որ մրցաշարին մասնակցի Միհրան Հարությունյանը:

-«Միքս Ֆայթ 44»-ին չի մասնակցի, իսկ հետագայի մասին դեռ չգիտեմ: Կլինեն հայ այլ մարզիկներ, որի մասին կհայտարարեմ 2 շաբաթից: Նշեմ, որ սենսացիոն մենամարտեր են լինելու:

Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը




Լրահոս