Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հռչակեց համահայկական հեղափոխություն՝ հայտարարելով, որ այն տարածվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կամ եռանկյունու շրջանակում:
Նիկոլ Փաշինյանի ելույթի, արծարծվող մեսսիջների և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանի հետ:
«Լավ իմաստով՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը մարտահրավեր էր 40 տարվա եփված իրականության դեմ: Ըստ էության՝ նա իր տեսլականը շարադրեց Արևմտյան Հայաստանում: Նա հայ ժողովրդին ուղղորդեց ճիշտ ճանապարհով, ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանի իշխանությունն Արցախում էր, ինչպես որ պետք է լիներ»,- ասաց նա:
Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ հայությունը պետք է պետության վերականգնման քաղաքականության վերահոսկողությունը վերցնի իր ձեռքը:
«Ես համոզված եմ, որ հեղափոխությունը կխորանա, և մենք կունենանք վերականգնված պետականություն: Սա մեր ազգի և Արցախի Հանրապետության ժողովրդի շահերից էր բխում, նույնսիկ՝ թափթփուկների, որովհետև եթե Հայաստանը ոչնչանա, նրանք նույնպես ոչնչանալու են»,- նշեց նա:
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ հեղափոխությունը շարունակվում է:
Լիդա Եղիազարյան