Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովի տվյալներով 1000-ից ավել հնդիկ դիմորդներ ունեցող համալսարանների մեջ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արտասահմանյան բժշկականշրջանավարտների քննություն(Foreign Medical Graduates Examination (FMGE)) հանձնելու վիճակագրությամբառաջին լավագույն եռյակում է:
Հնդկաստանում բժշկական գործունեություն ծավալելու համար Հնդկաստանի Հանրապետության բժշկական խորհրդի կողմից անցկացվող FMGE քննությանը մասնակցում էաշխարհիշուրջ 60 երկրի 450 համալսարանում ուսանած յուրաքանչյուր հնդիկ ուսանող:
ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտների մեծ մասը բարեհաջող հանձնում էFMGE քննությունը, ինչն աշխարհի բուհերի շրջանումբարձր ցուցանիշ է։
Նշենք, որ միջազգայնացմանն ուղղված աշխատանքների շրջանակում, ԵՊԲՀ-ն հնդիկ ուսանողների համարFMGE քննության հաղթահարումն առավել դյուրին դարձնելու նպատակով իրականացնում է FMGE քննության նախապատրաստական դասընթացներ:
ԵՊԲՀ-ում կրթություն ստացած հնդիկ ուսանողները վերադառնալով իրենց երկիր, բժշկական գործունեություն սկսելուց առաջ բարեհաջող հանձնելով արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննությունը՝ բարձրացնում են թե՛ բժշկական բուհի, և թե՛ Հայաստանի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում։