«Պոբեդա» ավիաընկերությունը ձմեռային սեզոնից դադարեցնո՞ւմ է չվերթները դեպի Հայաստան՝ վառելիք լիցքավորող ընկերության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Այս մասին ТАСС-ին հայտնել է ավիաընկերության աղբյուրը։

Ըստ նրա՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ:

«Գյումրիի օդանավակայանում, ցավոք, վառելիքի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը», – ասել է նա:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ տոմսերի վաճառքը դադարեցված է:




Լրահոս