Նշանակումներ եւ ազատումներ. Փաշինյանի ուշագրավ որոշումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով արձակուրդից, երեկ բազմաթիվ նշանակումներ եւ ազատումներ է կատարել։ Նշանակումների մեծ մասը վերանշանակումներ են, սակայն հետաքրքրություն են ներկայացնում կադրային փոփոխությունների մասին որոշումներից մի քանիսը։ Երեկ, ի վերջո, ՀՀ առողջապահական եւ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատվել է Էդգար Խուրշուդյանը, ում շուրջը կուտակված սեւ ամպերի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս էր գրել, եւ հետաքրքիր է, որ օրեր առաջ անգամ Էդգար Խուրշուդյանն ամփոփել էր իր աշխատանքային գործունեությունը։

Մյուս հետաքրքիր նշանակումը վերաբերում է Եղիշե Կիրակոսյանին, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ է նշանակվել. մինչ այդ վարչապետի խորհրդականի պաշտոնն էր զբացեցնում եւ ազատվել է։




Լրահոս