
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի բնակիչ 1978թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ մա 2019թ. մարտի 8-ին` ժամը 11․00-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Անկախության 7/7 հասցեում կրկին միավորվելու եւ համատեղ ապրելու շուրջ վիճաբանության մեջ է մտել իր նախկին կնոջ` 1982թ. ծնված համագյուղացու հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել վերջինիս:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, նրա նկատմամբ խափանման միջոցէ ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ