Կապարով, ծխով և փոշով հագեցած միս. ուր է նայում տեսչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի շուկայի դեմ-դիմաց` միջպետական ավտոճանապարհի եզրին, բացօթյա կերպով միս է վաճառվում։ Այդ միսը համեմվում է երթեւեկող ավտոմեքենաների արտանետած ծխի մեջ առկա կապարով, ծանր այլ մետաղներով, ճանապարհի փոշով:

Այդ միսը սպառողների առողջության համար վտանգ է ներկայացնում: Սննդի անվտանգության պետական տեսչությունը պետք է համապատասխան ստուգումներ կատարի նման երեւույթները բացառելու համար:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս