Ամառային հանգստի սեզոնն արդեն բացված է, և հայ աստղերի նախընտրություններն, ինչպես միշտ, տարբեր են: ArmLur.am-ը երգչուհի Անուշիկ Ալավերդյանից հետաքրքրվել է, թե որտեղ է պատրաստվում անցկացնել իր ամառային հանգիստը և որքան գումար է հատկացնելու դրան:
Անուշիկը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի ամառային հանգիստն ընտանիքի հետ միասին կանցկացնի Վրաստանում. «Այս տարի ամառն անցկացնելու եմ աշխատանքային մթնոլորտում: Մի քանի օրից կմեկնենք Վրաստան փոքրիկիս հետ: Այնտեղ մասնակցելու եմ միջոցառման, որի հետ էլ պետք է համատեղեմ մեր ամառային հանգիստ»:
Երգչուհին, առհասարակ, նախընտրում է ծովափնյա հանգիստ, հատկապես, երբ փոքրիկը նրա հետ է լինում:
«Հայաստանում կան շատ հիանալի վայրեր, որտեղ կարող ենք հանգստանալ, այնպես, ինչպես դրսում ենք հանգստանում: Մեր երկրում շատ եմ սիրում լինել Դիլիջանում»,- ասաց երգչուհին:
Լիդա Եղիազարյան