Օգոստոսի 7-9-ն արգելվելու է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:
Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: