Մինչ Ազգային անվտանգության ծառայությունը քննություն է իրականացնում կաշառք վերցնելու գործով անցնող գլխավոր դատախազության պաշտոնյայի մասով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին ծառայողական քննություն է սկսել` հասկանալու համար, թե բացի ավագ դատախազ Լեւոն Կարապետյանից այլ անձինք կան, որոնք ներգրավված են եղել կամ միգուցե տեղյակ են եղել նրա այդ գործողություններից:
Անդրադառնալով դատախազության կողմից ներքին ստուգումներին`Հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ ստուգման գործընթաց չկա, բայց ծառայողական քննություն է իրականացվում:
Ավելին, երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանը կալանավորվեց:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: