ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են զրուցել Նիկոլ Փաշինյանը և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ։ Վարչապետ Փաշինյանը, ողջունելով գործադիր կոմիտեի ներկայացուցիչներին, նշել է, որ ոգևորությամբ սպասում է այսօր երեկոյան կայանալիք պաշտոնական բացման արարողությանը, որը, կազմակերպիչների հավաստմամբ, բարձր և պատշաճ մակարդակի միջոցառում է լինելու։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Արցախում Համահայկական ամառային յոթերորդ խաղերի անցկացման կարևորությանը. «Շատ խորհրդանշական եմ համարում, որ Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենում Ստեփանակերտում, Արցախում։ Ես երեկ էլ ասեցի, որ հենց Համահայկական խաղերի՝ Ստեփանակերտում անցկացումից ծագեց գաղափարը, որ խաղերը մեր համազգային խոսակցության շատ կարևոր և լավ հարթակ կարող են լինել։

Կարծում եմ՝ շատ օգտակար է, որ մենք իսկապես կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել։ Այդ առումով, իհարկե, Համահայկական խաղերը շատ կարևոր և բացառիկ նշանակություն ունեն։ Երբ մենք դեռևս անցյալ տարեվերջին քննարկում էինք Համահայկական ամառային յոթերորդ խաղերը և անելիքները, գաղափարն այն էր, որ մենք պետք է Համահայկական խաղերը հնարավորինս զարգացնենք և բոլոր առումներով լրջացնենք՝ և՜ մարզական, և՜ համահայկական կյանքի կազմակերպման, և՜ մշակութային առումով։ Շատ ուրախ եմ, որ այդ ուղղությամբ գնում ենք և իսկապես հաջողություն եմ մաղթում Համահայկական խաղերին։ Մանավանդ ընդհանրապես այս նոր իրավիճակի բերումով խաղերն առանձնահատուկ նշանակություն են ստանում, և հույս ունեմ, որ մենք իսկապես բոլորով կկարողանանք աշխատել։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս