ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արթուր Վանեցյանը արտաքին հետախուզություն ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում․ ԱԱԾ տնօրենը՝ վտանգների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախում հանրահավաքին ես հարկ համարեցի միջամտել , որ խժդժությունները լուրջ հետևանքներ չունենան, Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադատնալով երեկվա հանրահավաքին։

Փառք Աստծո, մեզ հաջողվեց կանխել այդ զարգացումները, քաղաքացիները լսեցին իմ հորդորն ու շաիունակեցին իրենց, այսպես ասած, բողոքի ակցիան,- ասաց նա։

Վանեցյանն ասաց, թե երեկվա հանրահավաքը պատմական էր։

Իրականում այն թեզերը, որ հնչեցին այդ հանրահավաքի ընթացքում, պատմական են , շեշտադրումները շատ կարևոր էին մեր ողջ հայ ազգի պատմության համար,- ասաց նա։ ԱԱԾ տնօրենն ասաց, թե երեկվա հանրահավաքն անվտանգության առումով, այո, ռիսկային էր։

Բայց եթե մենք ուզում ենք անել մի բան, որը կզարմացնի ողջ աշխարհին, մենք պետք է դիմենք ռիսկերի։ Իհարկե, պետք է ռիսկերը գնահատենք ու անենք ամեն ինչ, որպեսզի այդ ռիսկերը լուրջ հետևանքներ չունենան,- ասաց նա։

ԱԱԾ տնօրենն ասաց, թե այդ հանգամանքից ելնելով՝ ինքն անմիջական մասնակցություն է ունեցել համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներին ու մինչև այս պահը ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս