«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակներն ու արդյունագործական որսի որակի բնութագրերն է հրապարակել, ըստ որի` կարասի որսի չափաքանակն անսահամանափակ է, խեցգետնի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 350 տոննա։
Իսկ, ահա, սիգ ձկնատեսակի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 150 տոննա` >35սմ, >500գ։ Բայց, մյուս կողմից, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցեց, որ լճում այդ քանակությամբ խեցգետին այս պահի դրությամբ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն արգելում է չինական հարմոնաձեւ ծալովի խեցգետնորսիչների կիրառումը Սեւանա լճում։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: