Այսօր՝ ժամը 10:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից:
Նշենք, որ քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ է ցույց տվել:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
ArmLur.am-ը «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանի հետ: Վերջինիս խոսքով՝ իրեն ցած նետած քաղաքացին այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
«Քաղաքացու մոտ առկա են բազմաթիվ կոտրվածքներ՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։ Ամեն ինչ անում ենք նրա կյանքը փրկելու համար»,- ասաց Արսեն Գրիգորյանը:
Լիդա Եղիազարյան