ՀՀԿ-ի օգտին աշխատողին դեռ փնտրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ՀՀԿ օգտին աշխատող Ջուլիետա Կոկոլյանին շուրջ 1 տարի է, ինչ իրավապահները փնտրում են, սակայն դեռ չեն գտել: Հիշեցնեք, որ Կոկոլյանը մեկ այլ մեղադրյալ Լեւոն Գասպարյանի հետ 2017 թվականի ապրիլի 2-ին խոչընդոտել էին Araratnews.am կայքի, հիմա Factor TV-ի լրագրող Շողիկ Գալստյանի եւ ,Ազատությունե ռ/կ-ի լրագրող, ներկայում ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Այս քրեական գործը մտել էր դատարան, եւ Կոկոլյանը դատարան չէր ներկայացել` հայտնելով, որ գտնվում է հոգեկան ծանր վիճակում, ,հոգեմետ դեղեր է ընդունումե: Ավելի ուշ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց Կոկոլյանի նկատմամբ հետախուզում հայտարարել ու բերման ենթարկել, ու մինչեւ օրս նրան փնտրում են: Փաստ է մեկ բան, որ դատարանում նրա մասով քրեական գործը դեռեւս կասեցված չէ:




Լրահոս