Շշով հարվածել են, մահացել է. արտառոց դեպք Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

38-ամյա երիտասարդը վիճաբանության ընթացքում ապակյա տարայով հարված է ստացել եւ մահացել:

Այսպիսով, օգոստոսի 5-ին Վարդենիս քաղաքում վիճաբանություն է եղել. 38-ամյա Սերգեյ Բադեյանը վիճաբանել է 44-ամյա Կարենի հետ:

Վարդենիս քաղաքում տարածված լուրերի համաձայն`Սերգեյ Բադեյանը օգոստոսի 5-ին Վարդենիս քաղաքի բնակիչ Կարենի հետ է վիճաբանել: Մասնավորապես, քաղաքում տարածված լուրերի համաձայն` Կարենը կրպակ ունի, որը չի գործում: Վերջինիս հարեւաններն ասել են, որ Սերգեյ Բադեյանը նրա կրպակի մոտ ինչ-որ իրեր է բերել գցել: Կարենը գնացել է կրպակի մոտ եւ Սերգեյի հետ վիճել է, թե ինչու է նման բան անում: Վիճաբանությունը թեժացել է, եւ Կարենը շշի ապակյա տարայով հարվածել է Սերգեյ Բադեյանին, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքից վերջինս մահացել է:

Վարդենիս քաղաքում տարածված տեղեկություններիիսկությունը պարզելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան` հայտնեցին, որօգոստոսի 5-ին ահազանգ է եղել ուստիկանություն, որ 1981 թվականի ծնված անձ է մահացել:

Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի համատեղ աշխատանքների արդյունքում պարզվել է. որ 1978 թվականին ծնված անձի եւ 1981 թվականին ծնված անձի միջեւ վիճաբանություն է եղել, որի հետեւաքով 1978 թվականին ծնված անձը շշի ապակյա տարայով հարվածել է 1981 թվականին ծնված անձի գլխին: Հանգամանքները պարզվում են, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Իսկ ինչ վարկած է քննում Քննչական կոմիտեն: Երեկ պաշտոնապես հայտնեցին. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 38-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 29-ին՝ժամը 21:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի՝ 1978թ. ծնված բնակիչը, վիճաբանության ընթացքում օղու տարայով հարվածել է 38-ամյա համաքաղաքացու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս փակ գանգուղեղային տրավմայից առաջացած գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարման հետևանքով օգոստոսի 4-ին՝ ժամը 20.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, իր տանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Վարդենիս քաղաքի՝ 1978թ. ծնված բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Լրահոս