ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ճակատագիր է սպասվում «Ռեստարտ»-ի տղաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբարկղը նետելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է,եւ գործն ուղարկվել է դատարան։

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանինեւ նրա 5 ընկերներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետովեւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը։

Նարեկ Մալյանը քրեական գործովտուժող է ճանաչվել։ 6 տղաների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս