Միկրոավտոբուսներն ուշացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ Բերդ քաղաքից դեպի սահմանամերձ այդ տարածաշրջանի գյուղեր ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիներչէին գործում։ Բերդի տարածաշրջանի բոլոր 16 համայնքները միավորող Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ այս տարվա օգոստոսի 1-ից «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով իրականացվում են Չինարի-Բերդ եւ Պառավաքար-Բերդ եւ հակառակ ուղղություններով միկրոավտուբուսային երթուղիներ։

Դրանց ուղեվարձը 200 դրամ է։ Բերդի համայնքապետարանը միկրոավտոբուսները ձեռք է բերելսուբվենցիոն ծրագրով, Բերդ համայնքի եւ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Այդ ծրագրով ձեռք է բերվել նաեւ 3-րդ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Դրա շնորհիվօգոստոսի 12-ից կգործարկվի Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Բերդ երթուղին եւ հակառակ ուղղությամբ։

Համայնքների խոշորացումից հետո Բերդ համայնքը պետք է ստանար 3 միկրոավտոբուս, սակայն այդ տրանսպորտային միջոցների տրամադրումն ուշացել է։ Բերդ համայնքի ղեկավար Հ․ Մանուչարյանը հայտնեց, որ դրանք կստացվեն մեկ ամսից։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս