30 տարվա իշխանությունների ամոթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում մեծ շուքով նշվեց Նավուրի հիմնադրման 200-ամյակը։ Հանդիսավոր միջոցառման մեծ մասը տոնվեց Նավուրի միջնակարգ դպրոցի մերձակա հրապարակում։ Նավուր համայնքի երկարամյա ղեկավար, Նավուրի վարչական ղեկավար Արամ Նիգոյանը, նշելով   վերջին 20 տարում գյուղում կատարված գործերի, զանազան ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի մասին, հայտնեց, որ 160 աշակերտ ունեցող Նավուրի միջնակարգ դպրոցի շենքը հիմնանորոգոման խիստ կարիք ունի։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը ծագումով Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից է, հայտարարեց, որ վերջին 30 տարվա իշխանություների ամոթն է դպրոցի շենքի վիճակը, եւ ինքն այդ իշխանությունների կողմիցներողություն է խնդրում դպրոցի շենք անմխիթար դրության համար։ Մարզպետը խոստացավ, որ առաջիկայում կլուծվի Նավուրի հանրակրթական դպրոցի շենքի հիմնանորոգման հարցը` հույս հայտնելով, որ Նավուր գյուղի հաջորդ տարեդարձի տոնակատարության ժամանակ գյուղի կրթօջախի շենքն արդեն նորոգված կլինի։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս