Վաղը` օգոստոսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն» առաջին հանդիպումը: Խաղից մեկ օր առաջ մամուլի ասուլիս են տվել հայկական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը եւ թիմի ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը:
Ալեքսանդր Տարխանով. ««Յաբլոնեցի» դեմ խաղից հետո մենք 1 օր հանգստացանք, ապա սկսեցինք վերականգնողական գործընթացը, որը տեւեց 4 օր: Մեր մրցակիցը շատ ուժեղ թիմ է նրանք կարողացել են հաղթել անգլիական գրեթե բոլոր գրանդներին` «Մանչեստեր Յունայթեդին»,«Արսենալին»,«Լիվերպուլին»,«Տոտենհեմին»:Իհարկե իմ կարիերայում եղել են շատ կարեւոր հանդիպումներ, բայց սա յուրահատուկ է եւ վճռորոշ դիմակայություն է լինելու: Մրցակիցը գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում եւ մենք նույնպես ամեն ինչ կանենք գեղեցիկ խաղ խաղալու համար եւ հետաքրքիր է տեսնել թե մենք ինչ ֆուտբոլ կցուցադրենք «Վուլվերհեմփթոնի» գեղեցիկ խաղի ֆոնին: Չպետք է ազատություն տանք մրցակցին եւ հատկապես նրանց հարձակվող Ռաուլ Խիմենեսին, ով շատ վտանգավոր հարձակվող է: «Փյունիկը» պետք է կարողանա իր ֆուտբոլը խաղալ եւ գործել արագ:Մրցակցի կազմում խաղում են շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց նրանք աստղեր չեն եւ մենք էլ ունենք լավ ֆուտբոլիատներ ու կփորձենք մեր խաղը ցուցադրել: Առաջին հերթին ֆուտբոլիստները չպետք է հանձնվեն եւ դուրս գալով խաղադաշտ խաղան ֆուտբոլ»:
Արտյոմ Սիմոնյան. «Շատ լավ տրամադրությամբ ենք մոտենում խաղին եւ ամոն ինչ ցույց կտանք խաղադաշտում: Չկա լարվածություն թիմում, չկա ոչ մի ստրեսային վիճակ»:
Ավելի մանրամասն ` տեսանյութում:
Էդմոն Մարտիրոսյան