Արցախի և Հայաստանի միջև գործող ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հունվարի 1-ից կնվազեն Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև գործող ռոումինգի ծառայությունների սակագները: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ ու ԱՀ շարժական կապի օպերատորների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։

Արդյունքում՝ 2020 թվականի հունվարի 1-ից՝

ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,

մուտքային զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,

տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,

կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:




Լրահոս