
Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը: Այն պետք է իրականացներ Մոսկվա-Երևան չվերթը եւ ուղևորներին նշանակման վայր կհասցնի պահեստային օդանավը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Երբ «Շերեմետևո»-Երևան չվերթի A321 ինքնաթիռը թռիչքի էր պատրաստվում, հրամանատարը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքը և վերադառնալ կայանատեղի», – նշվում է հոդվածում, սակայն թռիչքի դադարեցման պատճառը վերջինս չի մասնավորեցրել:
Նշվում է նաեւ, որ ուղևորներին Երևան պետք է ուղարկեն պահեստային օդանավով, տեղի ժամանակով 18:00-ին: