Այդ «կաշը» սկսել են Սերժ Սարգսյանն ու հանրապետականները. Պետրոս Մակեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հռչակեց համահայկական հեղափոխություն՝ հայտարարելով, որ այն տարածվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կամ եռանկյունու շրջանակում:

Նիկոլ Փաշինյանի ելույթի, արծարծվող մեսսիջների և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանի հետ: Վերջինիս մեզ հետ զրույցում նշեց, որ առանձնացրեց երկու կարևոր ուղղություն: Առաջինը՝ վերջապես իշանությունների կողմից հնչեց հստակ դիրքորոշում Արցախի հարցում. «Դա միացումն է և տեսանք, թե ինչպիսի վայնասուն է բարձրացրել Ադրբեջանը և ռուսական որոշ շրջանակներ: Այդ առումով դրական եմ համարում  Նիկոլ Փաշինյանի  որոշումը, որովհետև այլընտրանքային ճանապարհ չկա»:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին սողացող պատերազմային վիճակը մեզ տանում է դեպի կործանում: Սա լավագույն ճանապարհն էր, որ ընտրել է Վարչապետը:

«Երկրորդը, կարծում եմ կախված է Արցախ- Հայաստան ներքին խնդիրներից, Արցախում ընթացող նախընտրական գործընթացներից: Կարծում եմ՝ Փաշինյանը լուծում է այն հարցը, որ ռևանշիստներն Արցախում իշխանությունը չվերցնեն, քանի որ նրանց հիմնական  խնդիրն այսօր Արցախում իշխանությունը վերցնելն է և դրանով սկսել պարտադրանքների լեզվով խոսել Հայաստանի իշխանությունների հետ, որը շատ վտանգավոր գործընթաց է՝ պետք է կանխենք: Նրա ելույթում այդ երանգներն ընկալելի էր»,-ասաց նա:

Պետրոս Մակեյանը նշեց, որ լուրջ մտահոգություն ունի, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել է 2050 թվականի մասին, բայց չի խոսել առաջիկա տարիներին ժողովուրդի կյանքում փոփոխությունների մասին:

Հարցին՝ ինչպես է վերաբերվում վերջին շրջանում քննարկման լայն թեմա դարձած Ստամբուլյան կոնվեցիային, նա պատասխանեց, որ դա անլուրջ թեմա է, որը մտցրել են շրջանառության մեջ ավելի լուրջ խնդիրներից խուսափելու, չխոսելու համար:

«Դա նախկին իշխանությունների ոճն է: Այդ «կաշը» սկսել է Սերժ Սարգսյանն ու Հանրապետականները»,-հավելեց Պետրոս Մակեյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս