Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին:
ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ArmLur.am-ին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է զինծառայողը նման քայլի է դիմել խիստ անձնական պատճառներով: Նույն լուրերի համաձայն՝ հնարավոր է դա կապված լինի ինչ-որ ընտանեկան հարցերի հետ: