Կառավարությունում ծափերով ողջունեցին Զարեհ Սինանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի սկզբում խոսեց այդ մասին և առաջարկեց ողջունել նրան։

«Ես առաջարկում եմ ողջունել նրան։ Սա նոր կարգավիճակ է կառավարությունում, մեր երկրում։ Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել հայտարարելու, որ այդ փոփոխությունների հետ կապված՝ մենք կոնկրետ պլաններ ունենք։ Եվ, իհարկե, այդ ծրագրերի իրականացման համար շատ մեծ է գլխավոր հանձնակատարի դերակատարումը։ Պարո՛ն Սինայնան, ողջունում ենք Ձեզ»,- իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո վերջինս առաջարկեց ծափահարությամբ ողջունել Զարեհ Սինանյանին։




Լրահոս