
Երեկ Երևան քաղաքի Կիևյան կամրջից իրեն ցած նետած 24-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց «Արմենիա» Բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:
«Քաղաքացու մոտ առկա են բազմաթիվ կոտրվածքներ՝ վերջույթների, ողնաշարի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։ Գանգուղեղը վնասված չէ, բայց կան կյանքի համար սպառնացող արյան զեղումներ: Վիճակը երեկվա համեմատ մի քիչ կայունացել է»,- ասաց Արսեն Գրիգորյանը:
Լիդա Եղիազարյան