Բակո Սահակյանն ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների:  Քննարկվել են Բուլղարիա-Արցախ խորհրդարանական եւ մարդասիրական կապերի զարգացմանն
առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանականների այցերն Արցախ կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունն էլ ավելի կխորանա ու կընդլայնվի:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:




Լրահոս