ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղմկահարույց որ գործով հայտնի դատավորը կքննի վարչապետի եղբորորդու մեքենայի թալանի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարելու առիթով հարուցված քրգործը մտավ դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հունան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի հունիսի 04-ին` ժամը 11:00-ին, կոտրել է պահեստարան հանդիսացող Երեւան քաղաքի Սիրահարների այգու դիմաց կայանված Սիփան Փաշինյանին պատկանող «Lexus RX 350» մակնիշի 35 UR 882 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետեւի աջ դռան ապակին, մուտք է գործել ավտոմեքենայի սրահ, հափշտակել է 1 հատ 150 000 ՀՀ դրամ արժողությամբ HP ապրանքանիշի «Elitebook» տեսակի դյուրակիր համակարգիչ, 1 հատ 26.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքանիշի WiFi սարք. 1 հատ 2.500 ՀՀ դրամ արժողությամբ «GOLLA» ապրանքանիշի համակարգչային պայուսակ եւ 1 հատ 25.000 ՀՀ դրամ արժողությամբ, 20 տարվա հնեցմամբ «Արարատ» տեսակի կոնյակ:

Այսինքն` ընդհանուր առմամբ պատգամավոր Սիփան Փաշինյանին պատճառվել էր 203 հազար դրամի վնաս: Նշենք, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին: Գործով մեղադրյալ Հունան Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:

Ի դեպ, Վաչե Մարգարյանն այն նույն դատավորն է, որի անունը շրջանառվեց 2018 սեպտեմբերի 11-ին:

Մասնավորապես, հրապարակվեց ուժային կառույցների ձայնագրություն, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խոսում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրայանի գործը քննող դատավորի մասին եւ դատավորի անուն տալիս: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը դատավոր Վաչե Մարգարյանի մասին էր, սակայն դատավորը հերքել էր՝ հայտնելով, որ ինքը երբեւէ ԱԱԾ տնօրենի հետ չի խոսել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս