Կառավարությունը հավանություն տվեց Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների դրամական ապահովության չափերը, այդ թվում՝ առանձնացնելով հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորների դրամական ապահովության չափը, որը կրկնակի է։
Վարչապետը նշեց, որ կարևոր և սիմվոլիկ քայլ է, թեև գումարները բացարձակ մեծ չեն։ «Հույս ունենք, որ առաջիկայում մեր ընդհանուր աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որոնք գումարի առումով որոշակի գոհունակություն մեզ կպատճառեն», — ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում