
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը շարունակում է գերծանրաբեռնված աշխատել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում որքան անձի բնակարան է խուզարկվել, քանի անձի հեռախոսային խոսակցության վերծանման համար են հետաքննական եւ նախաքննական մարմինները միջնորդություն ներկայացրել դատարան:
Այսպիսով, 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2502 միջնորդություն, որից առաջին ատյանի դատարանը մերժել է 172-ը եւ բավարարել է 2293-ը: Իսկ հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություների լսման եւ ձայնագրման մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 92- միջնորդություն, որից 5-ը մերժվել է, իսկ ահա 86-ը` բավարարվել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում