
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Նիստին հայկական կողմից մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մինչ նիստի մեկնարկը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվեցին եւ շրջեցին Իսիկ Կուլ լճի ափին:
Նիստը մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։
Մանրամասները՝ տեսանյութում