Ինչպիսի փոփոխություններ կլինեն առաջիկայում ոստիկանական համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած խորհրդարանում արձակուրդային շրջան է, սակայն բյուջետային հատկացումների շուրջ քննարկումները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ հերթական քննարկումն է եղել այս անգամ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Եվ տեղեկացանք, որ քննարկվել է 2020 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակում ներկայացված ԱԱԾ եւ ՊՊԾոլորտների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

Եվ, ըստ այդմ, կարեւորվել է հատկապես նորագույն տեխնիկայի ձեռքբերման հարցերը ազգային անվտանգության համակարգի զարգացման համար: Ըստ այդմ, Ազգային անվտանգության ծառայությանը 2020 թվականին նախատեսվել է հատկացնել 23 միլիարդ 218 միլիոն դրամ, որովկիրականացվի 7 ծրագիր,իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 582 միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում նախատեսվում է նաեւ կառուցել սահմանապահ նոր ուղեկալ: Իսկ, ահա,Պետական պահպանության ծառայությանը կհատկացվի 3 միլիարդ 373 միլիոն 730 հազար դրամ:

Իսկ, ահա, Ոստիկանության համար 2020 թվականին նախատեսվել է 64 միլիարդ 900 միլիոն դրամ, ինչը 0,8 տոկոսով ավելի է 2019 թվականի հատկացումից: Տեղեկացանք, որ այդ գումարներով նախատեսվում են իրականացնել մի մի շարք բարեփոխումներ. մասնավորապես կստեղծվի շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայություն:

Ծառայությունը բնակավայրերում փոխարինելու է ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներին, ընդ որում՝ ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը հանդիսանալու է նրա հիմնական գործառույթներից մեկը: Իսկ, ահա, Ճանապարհային ոստիկանությանը կհատկացվի 14 միլիարդ 554 միլիոն 731 հազար դրամ:




Լրահոս