Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը շարունակում է գերծանրաբեռնված ռեժիմով աշխատել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում որքան անձի բնակարան է խուզարկվել, քանի անձի հեռախոսային խոսակցության վերծանման համար են հետաքննական եւ նախաքննական մարմինները միջնորդություն ներկայացրել դատարան:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի 6 ամիսների ընթացքում հետաքննական եւ նախաքննական մարմիների կողմից մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 777 դիմում, որից 86-ը մերժվել է, իսկ 688-ը` բավարարվել: Արդյունքում 280-ը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում:
2019 թվականի 6 ամիսների ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունները եղելեն 626-ը:
Գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եղել են 495, որից 413-ը մերժվել է եւ միայն բավարավել է 72-ը:
Այսպիսով, 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2502 միջնորդություն, որից առաջին ատյանի դատարանը մերժել է 172-ը եւ բավարարել է 2293-ը: Նկատենք,որ ՀՀ վերաքննիչ դատարան է բողաքարկվել ընդամենը 20-ը:
Հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություների լսման եւ ձայնագրման մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 92- միջնորդություն, որից 5-ը մերժվել է, իսկ, ահա, 86-ը բավարարվել է:
Հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու համար դատարան է ներկայացվել 2757 միջնորդություն, որից 44-ը մերժվել է, եւ դատարանի կողմից բավարարվել է 2652-ը:
Հետաքննության մարմնի աշխատողի, քննիչի, դատախազի oպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների անoրինական եւ անհիմն որոշումների եւ գործողությունների դեմ բողոքների մասով միջորդությունները եղել են 712-ը, որից մերժվել է 442-ը եւ բավարարվել է 103-ը:
Նամակագրության հեռագրային փոստային հաղորդումների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին միջնորդությունները եղել են 402-ը,որիցմերժվել է 6-ը եւ բավարավել է 394-ը:
Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց, որի շրջանակներում նախաքննական, հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան` խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչը քաշելու ժամանակ չուներ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան