
Երեկ Երևան քաղաքի Կիևյան կամրջից իրեն ցած նետած 24-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց «Արմենիա» Բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:
«Վիճակը համեմատաբար կայունանում է: Քաղաքացու մոտ առկա են բազմաթիվ կոտրվածքներ՝ վերջույթների, ողնաշարի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում»,- նշեց Արսեն Գրիգորյանը: