Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակվել է #դեմ եմ բռնությանը կոչով տեսանյութ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Նրա մասնակցությամբ վահանակներ են տեղադրվել նաև Երևան քաղաքի կանգառներում։
Վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։