Օգոստոսի 9-ին, ժամը 15:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ և տուժածներ չեն հայտնաբերվել:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: