Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հովհաննես Հայրապետյանին ազատելով սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հովհաննես Հայրապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։