
Օգոստոսի 9-ին, ժամը 18:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:51-ին:
Այրվել են չշահագործվող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ և մոտակայքում՝ մոտ 1500 քմ խոտածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: