Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 10-ից Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Դեմիրճյանի փողոցում երթևեկությունը կլինի միակողմանի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ