
Շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սրմաքեշի նախաձեռնությամբ Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սրմաքեշն ասաց օգոստոսի 10-ին լրագրողների հետ զրույցում:
Վարդան Սրմաքեշը հայտնեց, որ ծննդատուն կառուցելու եզրակացության է եկել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ զրույցից հետո: «Ես ցանկություն հայտնեցի, որ Գյումրիում որևէ բան անեմ, եզրակացության եկանք, որ ծննդաբերական կենտրոն կառուցենք»,- ասաց Սրմաքեշը: