
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են. «Պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական գումարը կավելանա։
Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար 2000, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով:
Սահմանված դրամական ապահովության չափերը 2009-ից փոփոխության չեն ենթարկվել»։
Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: